Եվրոմիության առաջնորդներն այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովում համաձայնության կգան աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի, նավթի և ածուխի ներմուծումը, ասվում է հայտարարության նախագծում, գրում է Reuters-ը։
Եվրոմիության առաջնորդները հինգշաբթի և ուրբաթ օրերին կհանդիպեն Վերսալում՝ քննարկելու իրենց համատեղ պաշտպանական կարողությունների ամրապնդումը և դաշինքին միանալու՝ Ուկրաինայի հայտը: