Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատրյանին Հայաստանի նախագահ ընտրվելու առիթով, տեղեկացրել է Mehr-ը։

Իր շնորհավորական ուղերձում Ռայիսին երկու երկրների ժողովուրդների պատմական եւ մշակութային կապերը, ինչպես նաեւ բարեկամական հարաբերությունները վերջին երեք տասնամյակում բնութագրել է որպես «ամուր եւ հուսալի հիմք» երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ զարգացման համար՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդմանը համապատասխան։


Ռայիսին հույս է հայտնել, որ երկու երկրները կդառնան երկկողմ հարաբերությունների նոր փուլի վկաները՝ փոխադարձ կամքի եւ ջանքերի համատեքստում օգտագործելով նախկին փորձը։