Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 10-ին արտահերթ նիստ է հրավիրելու:

Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»: