Եգիպտոսում համացանցի օգտատերերին վրդովվել է տեսանյութը, որտեղ ցուցադրվում է Էլ Մանսուրա քաղաքի մոտակայքում գտնվող գյուղի բնակիչներ 11 ամյա տղայի և 9 ամյա աղջկա ամուսնությունը:
Տեսանյութում սմոքինգ հագած փեսացուն և կրինոլինով հագուստով հարսնացուն կատարում են իրենց հարսանեկան պարը: Այս մասին փոխանցում է Корреспондент-ը: 
Տոնակատարությանը ակտիվ կերպով մասնակցում են նաև նորապսակների ծնողները:
Ընդ որում ամենախսիտ քննադատության հեղինակները նշում են, որ Եգիպտոսում թույլատրելի ամուսնական տարիքը սկսվում 18-ից և այսպիսի միջնադարյան բարքեր տիրում են մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Հարավաֆրիկյան հանրապետության ութամյա բնակիչը դարձել էր 61 ամյա կնոջ փեսացուն` իր քայլը մեկնաբանելով որպես նախնիների պահանջ: Երեխայի ծնողները տվել էին իրենց համաձայնությունը` վախենալով անդրաշխարհի զայրույթից: