«Отпетые мошенники» երաժշտական խմբի նախկին մասնակից Վյաչեսլավ Զինուրովը (հայտնի է նաեւ Թոմ Խաոս անունով) վերջ է տվել կյանքին, հայտնում է տելեգրամյան «Baza» ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Հրապարակման մեջ նշվում է, որ Վյաչեսլավի մարմինը հայտնաբերել է հարեւանը Զինուրով՝ Կապորկի գյուղում գտնվող տանը։
Ալիքն ընդգծում է, որ երաժիշտի քույրը չի կարողացել կապ հաստատել նրա հետ եւ հարեւանին խնդրել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել Երբ տղամարդը տուն է մտել, Զինտուրովին կախված է գտել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 51 տարեկանում Պետերբուրգում մահացել է «Отпетые мошенники» խմբի մենակատարներից Թոմ Խաոսը (իսկական անունը՝ Վյաչեսլավ Զինտուրով)։
Երաժիշտի ներկայացուցիչների խոսքով՝ մարտի 10-ին Զինտուրովը երկու հարցազրույց պետք է տար, սակայն դադարել է կապի դուրս գալ։