«Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sports Daily-ի հետ հարցազրույցում իր կարծիքն է հայտնել միասնական առաջնություն ստեղծելու վերաբերյալ:
-Վերջին երկու ամիսների ընթացքում ակտիվորեն քննարկվում է առաջնություն ստեղծելու թեման, որը կմիավորի ռուսական և ուկրաինական ֆուտբոլային ակումբեների լավագույններին: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Դեռ դժվարանում եմ որևէ կոնկրետ բան ասել: Ոչինչ որոշված չի,: Այդ հարցը քննարկվում է: Ֆուտբոլային որոշ ակումբներ համաձայն են, որոշները` ոչ: Եթե մեծամասնությունը համձայնվի, որ պետք է ստեղծել ԱՊՀ երկրների առաջնություն, ապա մեքն ստիպված կլինենք խաղալ այդտեղ: Ոչ ոք չի ասի. «Ես չեմ խաղալու այստեղ, չեմ ուզում»:
-Ի՞նչ եք կարծում, այդ առաջնությունը ավելի հետաքրքիր և ավելի ուժեղ կլինի:
-Միգուցե այդ առաջնությունն ավելի ուժեղ լիներ, որովհետև այդտեղ կմասնակցեին այն թիմերը, որոնք իրենց առաջնությունում լավագույններն են: Հետաքրքիր կյլիներ: Սակայն ինչ պետք է անեն այն ակումբները, որոնք կշարունակեն խաղալ իրենց ներքին առաջնությունում: Կարծում եմ` ոչ բոլոր ակումբները գոհ կլինեն միասնական առաջնության ստեղծմամբ: