Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ուկրաինայում պատերազմը երկարում է, որը չի բխում մեր շահերից, բայց բխում է հենց Ռուսաստանի շահերից։


Եթե ուշադրություն դարձնենք Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի զինված ուժերին տված վնասը, ապա պարզ է դառնում, որ դե ֆակտո Ուկրաինան հիմնովին կորցնում է իր ռազմական պոտենցիալը։ Այսինքան Ռուսաստանը հասնում է իր պահանջին ուժի միջոցով՝ ապառազմականացնում է Ուկրաինան։


Ինքս հույս ունեի, որ տասօրյա ժամկետում կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, սակայն ոչ միայն չընդհատվեց, այլ նույնիսկ ավելի ուժգնացավ։ Մարտի 12-ի գործողությունները հակամարտության ամենաթեժ օրերից էին։ Որքան էլ այսօր խոսենք, քննարկենք Ռուսաստանի կործանման, կամ չկործանման մասին, փաստը մնում է փաստ, որ Ուկրաինան զրկվում է և՛ հիմնական զինուժից, և՛ գյուղատնտեսությամբ տնտեսությունը պահելու հնարավորությունից, ինչպես նաև ճանապարհներից, կամուրջներից, բնակֆոնդից․․․


Պատերազմի երկարելուց կարող է օգտվել մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրներից առնվազն մեկը, ով մյուսի դրդմամբ կարող է սկսել ռազմական գործողություններ, բայց ոչ այն դասական պատերազմը, որը տեսել ենք մինչև հիմա։ Չի բացառվում, որ Ադրբեջանը հակաահաբեկչական գործողության անվան տակ մեր դեմ գործողություններ սկսի։ Պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին։ Այս շրջանում ևս մենք պետք է կրկին անգամ մեր հարաբերությունները, պարտավորությունները, սպասելիքները կոնկրետ իրավիճակների հետ կապված, հստակեցնենք , մանրամասնենք մեր ռազմակավարական դաշնակիցների հետ։