«Եթե ուղեվարձի սակագինը մնա 100 դրամ, վարորդների պայմաններն էլ ավելի կվատթարանան: Ոչ ոք չի մտածում վարորդի աշխատանքի գերբեռնվածության և տանջանքի մասին: »,- ուղեվարձի սակագնի կասեցման վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց 27 համարի ավտոբուսի վարորդ Կարենը:
Կարենի խոսքով, ներկայիս աշխատավարձով վարորդը չի կարող պահել իր ընտանիքը: Նրանք դիմում են տնօրինությանը, սակայն նրանք ևս չեն կարողանում բարձրացնել աշխատավարձերը, որի արդյունքում վարորդը ստիպված հեռանում է աշխատանքից :
«Կան գծեր, որ մի երթուղում աշխատում է երկու ավտոբուս, որովհետև չկա վարորդ և ավտոբուսները գալիս են մեկ ու կես ժամ ուշացումով:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կանեն վարորդները սակագնի չբարձրանալու դեպքում, նա նշեց.
«Ես մի ժամ ավել չեմ աշխատի, չի լինում նման ձևով ապրել, հիմա էլ որ աշխատում ենք անորոշ վիճակի պատճառով ենք աշխատում՝ հույս ունենալով, որ ամեն ինչ լավ կլինի»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ժամանակավորապես կասեցրել է ուղեվարձի թանկացումը:
Մանրամասները՝ տեսանյութում: