1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք հնարավորություն կստանան սեփականաշնորհել այն բնակելի տարածքները, որտեղ ներկայում փաստացի բնակվում են: Խոսքը վերաբերում է Երեւան քաղաքի Շիրակի 2ա հասցեում գտնվող թիվ 7, Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 (նախկին 66ա) եւ Մոլդովական 70 թիվ 1 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք) հասցեներում գտնվող հանրակացարաններում, ինչպես նաեւ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվողներին:
Որոշումը կքննարկվի ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի ժամանակ: