ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը լուսանկար է տարածել` կից գրառմամբ. «3 զինվորական 6 համազգեստով
Զինվորական գործի կարևորագույն տարրերից մեկը կարգապահություն է։ Զինվորականի արտաքին տեսքից կարելի է պատկերացում կազմել ծառայության հանդեպ նրա պատկերացումների և պատասխանատվության մասին։ Նկարում 3 զինվորական են` 6 համազգեստով։ Ընդ որում մեկը պաշտպանության նախարարի պաշտոնում հայտնված պատահականությունն է, մյուսը` պատերազմի ժամանակ բազմաթիվ զոհեր տված ու գեներալի կոչում ստացած հրամանատար»։