Ուկրաինայում ռազմական գործողությունների 24-րդ օրը նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել նոր տեսաուղերձով՝ կոչ անելով Մոսկվային հանդիպել և համապարփակ բանակցություններ սկսել:
Տեղեկությունը հայտնում է բրիտանական «Բի-Բի-Սի»-ն:
«Մենք միշտ պնդել ենք բանակցությունների հարցում: Առաջարկել ենք երկխոսություն, առաջարկել ենք լուծումներ խաղաղության համար: Եվ ես ուզում եմ, որ հիմա բոլորը լսեն ինձ՝ հատկապես Մոսկվայում: Ժամանակն է հանդիպելու, ժամանակն է խոսելու, ժամանակն է արդարությունը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու», – հայտարարել է Զելենսկին: