««Ժոդովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը պատրաստվում է սեփական լրատվական կայքը «բացել»։ Մեր տեղեկություններով կայքն արդեն «գրանցվել» է, ու մտադիր են առաջիկայում առավել ակտիվ գործունեություն ծավալել։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, Գ. Խաչատրյանին հատկապես բարկացրել է այն, որ հայրենի իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչներն անձնական կայքերն ունեն ու իրենց ցանկալի պահին կարողանում են «տոպկել»՝ ում կամենում են։
Եվ ահա «Տամոժնի Գագոն» էլ է որոշել հետ չմնալ, այսուհետ նա էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և այլոց օրինակով «քլնգելու» է իրեն ոչ ցանկալի մարդկանց։ Սակայն մեր այս տեղեկությունը ՊԵԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բնականաբար, հերքեցին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Գագիկ Խաչատրյանն էլ սեփական լրատվական կայք կունենա
