«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին տեղեկացնում են «Հանրապետություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Խոր ցավով տեղեկացանք Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վաղաժամ մահվան մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ կրակոցներ են հնչել Լոռու մարզում, որի ժամանակ կրակել են «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վրա: