ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում կընդունի «Ախթամար» հյուրանոցային համալիրին եւս երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու մասին: «Ախթամարը» պատկանում է հայտնի Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Ալրաղացի Լյովիկի այս «օբեկտը» կառավարությունից հարկային արտոնություն է ստանում արդեն երրորդ անգամ:
Պաշտոնապես ձեւակերպվում է, որ «Ախթամարը» նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղեր է ստեղծում եւ այլն: Բայց փաստն այն է, որ ընդամենը 50 տեղանոց այս հյուրանոցը աշխատում է արդեն 3 տարի եւ այնքան քիչ ընթացիկ հարկեր է վճարում, որ չի հայտնվում նույնիսկ 1000 հարկատուների ցանկում»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):