«Վերջին մի քանի իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ»,- այսօր Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանն անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի»,- ընդգծեց նա։