«Միլանը» պատրաստ է շարունակել համագործակցությունը Զլատան Իբրահիմովիչի հետ։ Իտալական ակումբը 40-ամյա շվեդ հարձակվողին առաջարկել է եւս մեկ տարվա պայմանագիր, սակայն աշխատավարձի զգալի կրճատմամբ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

«Միլանը» պատրաստ է վճարել Իբրահիմովիչին մեկ մրցաշրջանի համար 2,5 միլիոն եվրո։ Այժմ նա ստանում է տարեկան 7 միլիոն եվրո։


Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 18 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։