ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն միասնական դիրքորոշում են զբաղեցնում՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված ՉԺՀ-ի դիրքորոշման հարցով, մինչդեռ Պեկինը, ըստ ամերիկյան կողմի, Ռուսաստանին դեռեւս ռազմական օգնություն չի ցուցաբերել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Ընդհանուր համաձայնություն կար՝ Պեկինին շատ հստակ ազդանշան ուղարկել նման աջակցության հետեւանքների հետ կապված։ Կարծում եմ՝ մենք բոլորս նույն դիրքրոշումն ունենք»,- ասել է նա։
«Մենք չենք տեսել, որ չինական կողմը սկսի ռազմական տեխնիկա տրամադրել Ռուսաստանին, բայց մենք շարունակում ենք հետեւել դրան ամեն օր»,- հավելել է Սալիվանը: