Հայաստանն արգելափակել է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստորագրման իր բոլոր հնարավորությունները` մտնելով Մաքսային միություն: Այս մասին հայտնել է ԵՄ նախագահող երկիր Լիտվիայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը:
Նրա խոսքերով ԵՄ հարգում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, սակայն այդ երկու համակարգերը անհամատեղելի են: Հայտնում է eubisness.com-ը:
«Մենք հարգում ենք յուրաքանչյուր պետության որոշում, սակայն նրանք չեն կարող մտնել երկուկազմակերպությունն էլ միաժամանակ տարբեր պահանջների պատճառով»,- հայտարարել է Լինկյավիչյուսը AFP-ի հետ հարցազրույցում:
Երեքշաբթի օրը կատարած առանձին հայտարարության մեջ Լինկյավիչյուսը և այլ յոթ նախարարներ Սկանդինավյան և Բալթյան հանրապետություններից կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել ճնշումը հետխորհրդային պետությունների վրա:« Յուրաքանչյուր տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում արևելյան գործընկերների դեմ ուղղված նրանց դեպի Եվրոպա ձգտման և ԵՄ-ի հետ համագործակցության պատճառով անընդունելի է»,- նշվում է հայտարարության մեջ: