Երեկ Արտաշատ քաղաքում հրազենի գործադրմամբ «Գազի Հովո» մականվամբ հայտնի Հովհաննես Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստով ՀՀ ստեղծվել են օպերատիվ մի քանի խմբեր, որոնք աշխատել են մի քանի վարկածների ուղղությամբ, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բավականին ծանրակշիռ ստացված օպերատիվ տվյալներով հանցագործության վերաբերյալ որոշ հանգամանքներ են պարզել, ինչի արդյունքում Հովհաննես Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռ. Խ.-ն, ում ամբողջական տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չեն հրապարակվում:
Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Խ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: