Ամփոփելով սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է.« Ռուսական կողմը ողջունում է Հայաստանի` Մաքսային միություն մտնելու, եվրասիական ինտեգրման գործընթացը ձևավորմանը մասնակցելու և այն հաստատելու որոշումը: Ամեն կերպով կօժանդակենք այդ գործընթացին: Համոզված եմ, որ Երևանի` եվրասիական ինտեգրացիոն համակարգերին միացումը հզոր իմպուլս կդառնա փոխշահավետ տնտեսական համագործակցության համար»: Սերժ Սարգսյանը իր հերթին նշե է, որ « լինելով մեկ ռազմական անվտանգության համակարգում, անհնար է և ոչ արդյունավետ մեկուսանալ համապաստասխան տնտեսական տարածքից»: Միաժամանակ Հայաստանի նախագահը հաստատել է, որ իր պետությունը «մտադրված չէ հրաժարվել եվրոպական համակարգերի հետ բանակցելուց»:
Ինչպես նշում է ռուսական Известия պարբերականը մի կողմից Պուտինի և Սարգսյանի` այսօրվա հայտարարությունները կարող են սովորական համարվել: Իսկապես Ռուսաստանը Հայաստանի ամենախոշոր առևտրական գործընկերն է, 2012 թվականին նրա չափաբաժինը կազմել է Հայաստանի ներքին առևտրի շրջանառության 23,5%-ը: Հայաստանին Ռուսաստան արտահանման ծավալը 2012 թվականին հասել է 280 մլն դոլարի, հիմնականում արտահանվել է սննդամթերքը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ: Հայաստան ռուսական արտադրության ապրանքների ներմուծման ծավալը անցել է 1 մլրդ դոլարը, ընդ որում այդ գումարի մոտ կեսը կազմել են հանքային վառելիքը, նավթի, նավթամթերք և հանքաձյութը: Մաքսային միության մեջ մտնող Բելոռուսը և Ղազախստանը Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերների թվին չեն պատկանում:
Ռուսաստանը բացի դա Հայաստանի տնտեսության ամենախոշոր օտարերկրյա ներդրողն է: Հայաստանում ուղիղ ներդրումների 44,1%-ը կատարում է Ռուսաստանը: Ամենախոշոր նախագծերի թվում կարելի է նշել Газпром-ի մասնակցությունը Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը, բացի դա Интер РАО ЕЭС-ը իրականացնում է Սևան-Հրազդան ՀԷԿերի կասկադի արդիականացման նախագիծը: 2008 թվականին Ռուսաստանի երկաթուղիները ստորագրել են Հայաստանի հետ պայմանագիր, որով Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնվել Ռուսաստանին: Ռուսաստանի երկաթուղիների ներդրումը Հայաստանի երկաթուղիների ցանցում  կազմել է15 մլրդ ռուբլի: Բացի դա Հայաստանում գոյություն ունեն ռուսական ՎՏԲ և Գազպրոմբանկ բանկերը:
2012 թվականին Газпром խումբը Հայաստանին մատակարարել է 1,7 մլրդ կուբամետր բնական գազ: Մատակարարումը մինչև Հայաստանի սահմանը կատարում է «Газпром экспорт», սահմանին գազը գնում է «АрмРосгазпром», որտեղ նույնպես բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ռուսներին:
Որոշ փորձագետներ ուշադրություն են դարձնում Հայաստանի նախագահի հայտարարությունների պարադոքսալ բնույթին: Մինչև օրս, երբ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը արտահայտվել է նրա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջին հինգ տարիների ընթացքում լրիվ ուրիշ կարծիքներ են հնչել:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում համարում են նախագահի քաղաքական ժառանգորդը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը Մաքսային միությանը աշխարհագրորեն անհնար է և անիմաստ, իսկ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը փաստացիորեն մեղադրում էր Ռուսաստանին Հայաստանին ճնշում գործադրելու մեջ Մաքսային միություն մտնելու համար: Վերջին տարիների ընթացքում հայկական կառավարության պաշտոնական դիրքորոշումը շատ լավ արտահայտված է Շավարշ Քոչարյանի հայտարարության մեջ, որն է Ռուսաստանի հետ անվտանգության դաշտում ՀԱՊԿ շրջանակներում ռազմավարական համագործակցություն և միաժամանակ տնտեսական ու քաղաքական կողմնորոշում դեպի Եվրամիություն:
Ռուս-հայկական հարաբերությունների փորձագետ Մոդեստ Կալերովի խոսքերով վերջին հինգ տարիների ընթացքում հայկական հասարակությանը պարտադրվում էր այն մտածելակերպը, որ կարելի է համատեղել «անվտանգությունը Ռուսաստանի հետ» և «փողեր և ժողովրդավարություն Եվրոպայից»: Ընդ որում իրավիճակը նշանակելիորեն տարբերվում է ուկրաինականից: Ըստ փորձագետի` Ուկրաինայում ԵՄ-ի և Մաքսային միության միջև ընտրությունը տեղի էր ունենում հանրորեն: Հայտնի է համաձայնագրի նախագծի բովանդակությունը, որը պետք է ստորագրվի Վիլյնուսում, հայտնի է Ռուսաստանի պաշտոնյաների դիրքորոշումը, որոնք ամենաբարձր մակարդակում հայտնել են իրենց վերաբերմունքը ռուս-ուկրաինական հարաբերությունների հեռանկարներին ենթադրյալ «եվրոպական ընտրության» համատեքստում:
Հայաստանի դեպքում բացակայում են ինչպես եվրաինտեգրման փաստաթղթերի նախագծերը, այնպես էլ ռուսական ԱԳՆ-ի մեկնաբանությունները անգամ Սարգսյանի և Քոչարյանի հայտարարությունների վերաբերյալ: