Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում գնահատականներ հնչեցնելով ստամբուլյան բանակցությունների վերաբերյալ՝ ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերն են իրենց գոյատևման միակ երաշխավորը:

«Թշնամին դեռ մեր տարածքում է: Մեր քաղաքների գնդակոծությունները շարունակվում են: Մարիուպոլը շրջափակված է: Հրթիռակոծությունները չեն դադարում: Սա է իրականությունը: Սրանք փաստեր են... Այո՛, մենք կարող ենք դրական անվանել այն ազդակները, որոնք լսում ենք բանակցային հարթակից։ Բայց այդ ազդակները չեն խլացնում ռուսական արկերի պայթյունները»:

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը հասկանում է բոլոր ռիսկերը և հիմքեր չի տեսնում վստահելու ագրեսոր պետության այս կամ այն ներկայացուցչի խոսքերին: