Հայաստանը երեկ հայտարարել է, որ միանալու է Ռուսաստանի ղեկավարությամբ Եվրասիական Մաքսային միությանը, որը խոչընդոտելու է Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանագրի կնքմանը:
Հայաստանն ավարտել էր տեխնիկական բանակցությունները կապված ԵՄ-ի հետ «խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի» բանակցությունները հուլիսին, որը կանխատեսվում էր ստորագրել նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:Այս մասին հիշեցնում է European Voice-ը:
ԵՄ բազմիցս հրապարակայնորեն և մասնակի հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ Եվրասիական Մաքսային միության անդամակցությունը անհամատեղելի է ազատ-առևտրի պայմանագրին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հայաստանի մտադրության մասին միանալ Մաքասյին միությանը և Եվրասիական Տնտեսական միությանը:
Սարգսյանը նաև փորձ է կատարել պահպանել կապերը ԵՄ-ի հետ, նեշելով, որ «այս որոշումը չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է եվրոպական համակարգերի հետ բանակցելուց:
Բացի ազատ առևտրի պայմանագիրը Հայաստանը աշխատում էր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու ուղղությամբ, որը կարելի էր ահամարել առաջին քայլ ԵՄ-ի հետ քաղաքական ինտեգրման համար:
Պուտինը պահանջել էր հանդիպում ուրբաթ օգոստոսի 30-ին:
Պուտինի և Սարգսյանի հանդիպումը և Մաքսային միություն միանալու համաձայնությունը տեղի էր ունեցել Մեծ 20յակի գագաթնաժողովից երկու օր առաջ, որը ընդունելու է Պուտինը Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 5-6-ը և Ուկրաինայի հետ առևտրային վեճի գագաթնակետին, որը ցանկանում է կնքել ասոցացման պայմանագիր ԵՄ-ի հետ: Սպասվում է, որ գագաթնաժողովի ժամանակ ԵՄ-ի ղեկավարները կբարձրացնեն իրենց առարկությունները Ուկրաինայի վրա Ռուսաստանի ճնշման կապակցությամբ:

Օգոստոսի 14-ին Ռուսաստանի մաքսային պաշտոնյաները ստուգումներ անցկացրեցին ուկրաինական ապրանքների նկատմամբ, որը ուղեկցվում էր քաղաքական հայտարարություններով, որ նման սահմանափակումները կարող են մշտական բնույթ կրել, եթե Ուկրաինան ստորագրի համաձայնագիրը ԵՄ-ի հետ:
Սահմանային իրավիճակը կարծես կարգավորվել է, սակայն Գունար Վիգանդը, ով պատասխանատու է ԵՄ-ի արևելյան գործընկերների հետ հարաբերությունների համար նշել է, որ այս բախումը կարծես առաջին նախազգուշացնող քայլն է եթե և երբ Ուկրաինան սկսի ավելի մոտ լինել ասոցացման պայմանագրի ստորագրմանը Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ:
«Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության անդամ Մայքլ Քամբեքը ասել է, որ «Այսօրվա 180 աստիճան շրջադարձը Սարգսյանի կողմից ազատ ընտրություն չի եղել»:
Քամբեքը կոչ է արել ԵՄ-ին «Հայաստանի հետ աշխատանքի նոր մեթոդներ գտնել, որը ակնհայտորեն ցանկանում է սերտորեն համագործակցել ԵՄ-ի հետ, սակայն որին ամենայն հավանականությամբ խոչընդոտում է երրորդ պետություն»: