Հունգարահայ համայնքի ղեկավարությունը նամակ է հղել երկրի արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչին պարզաբանելու արդյոք Հունգարիան դիմել է որևէ միջազգային դատարան ադրբեջանցի սպա Սամիլ Սաֆարովից արտահանձնումից մեկ տարի հետո: Այս մասին հաղորդում է Politics.hu-ն:
Հանրային նամակում հունագարահայերի համայնքը նշել է, որ Սաֆարովը կանխամտածված սպանություն է կատարել և նրա բռնի արարքը համարել են հայկական ցեղասպանության շարունակություն:
«Աստծու հինգերերդ պատգամը` մի սպանիր, կորցրել է իր կշիռը Բուդապեշտում 2012 թվականի օգոստոսին, երբ կառավարությունը օգնեց Ադրբեջանին` ելնելով իր ազգային շահերից»,- նշված է նամակի մեջ:
Նամակում հունգարահայերը հետաքրքրվել են, թե արդյոք երկրի առավարությունը դիմել է որևէ միջազգային դատարան` բողոքելով Ադրբեջանի գործողությունների դեմ: