Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառում Սիրիայում ռազմական գործողություններին Մոսկվայի մասնակցությունը, եթե Դամասկոսի մեղքը քիմիական զենքի օգտագործման մեջ ապացուցվի և միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի արտոնագրով:
«Ես Ռուսաստանի համաձայնությունը չեմ բացառում: Սակայն ցանկանում եմ Ձեր ուշադրությունը գրավել մեկ շատ կարևոր հանգամանքի վրա: Համապատասխան գործող միջազգային իրավունքի ինքնիշխան պետության նկատմամբ զենքի օգտագործման թույլտվություն կարող է տալ միայն Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը: Յուրաքանչյուր այլ առիթ կամ պատրվակ, որոնք կարդարացնեին անկախ և ինքնուրույն պետության նկատմամբ ուժի օգտագործումը անընդունելի են և նրանց չի կարելի այլ կերպ մեկնաբանել, քան ագրեսիա»,- հայտարարել է Պուտինը ռուսական Առաջին ալիքին և AP գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Միաժամանակ ՌԴ նախագահը ընդգծել է, որ դեռևս գոյություն չունի անգամ հստակ տվյալներ, թե ինչ է հատկապես տեղի ունեցել Սիրիայում, այդ կապակցությամբ անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն ուսումնասիրել:

Պուտինի խոսքերով, եթե ինչ-որ մեկը ունի տվյալներ, որ քիմիական զենք է օգտագործվել և հատկապես կանոնավոր բանակի կողմից, ապա այդ ապացույցները պետք է տրամադրվեն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդին:
Պատասխանելով այն տեսանյութերի մասին, որտեղ ցուցադրվում են քիմիական զենքից թունավորված երեխաներ, Պուտինը նշել է, որ դա սարսափելի կադրեր են:
«Հարցը միայն կայանում է նրանում, որ ով և ինչ է արել և ով է դրանում մեղավոր: Այդ կադրերը չեն պատասխանում իմ առաջադրած հարցերին: Եվ տեսակետ կա, որ մեզ շատ հայտնի զինյալներն են, որոնց ԱՄՆ կառավարական անձնակազմում անվանում են Ալ Ղայիդա և որոնք միշտ աչքի են ընկել իրենց դաժանությամբ»,- ավելացրել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանը Սիրիա է մատակարարել C-300 առանձին հատվածներ, սակայն դրանց մատակարարումը ավարտին չի հասել: Նրա խոսքերով Մոսկվայում կորոշեն, թե ինչպես գործել հետագայում կախված ստեղծված իրավիճակից: