«Տիկին Հակոբյանը ի՞նչ ա ուզում անի, մնացել էինք մենք՝ ծնողներս, որ մեզ չէին կարում պառակտեին, ընենց արեց, որ հիմա ազգաբնակչությունը սկսի ծնողներին վատ խոսքեր ասել, որն անթույլատրելի է»,- այսօր՝ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ, ասաց
անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։
Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների ու գերիների խնդրին, Ղուկասյանն ասաց․ «Եթե այսօրվա իշխանությունն ի վիճակի չի անգամ իր հաստատված գերիներին բերի, էլ ո՞ւր մնաց՝ անհետ կորածների հարց լուծի, սրանք բացարձակ բան չեն կարում անեն»։