ԱՄՆ-ն մարտի կեսերին հաջողությամբ հիպերձայնային հրթիռ է փորձարկել, սակայն երկու շաբաթ լռել է՝ Ռուսաստանի հետ լարվածության սրումից խուսափելու համար, երբ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում էր մեկնել Եվրոպա: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության ներկայացուցչին։

Պաշտոնյայի խոսքով՝ հիպերձայնային զենքի հայեցակարգը (HAWC) գործարկվել էր Արեւմտյան ափի մոտ B-52 ռմբակոծիչից համակարգի Lockheed Martin տարբերակի առաջին հաջող փորձարկման ժամանակ: Պաշտոնյան սակավ մանրամասներ է հաղորդել հրթիռի փորձարկման մասին՝ նշելով միայն, որ հրթիռն ավելի քան 65.000 ֆուտ է թռել եւ ավելի քան 300 մղոն հեռավորության վրա: Բայց նույնիսկ հիպերձայնային տիրույթի ստորին ծայրում՝ մոտ 3800 մղոն ժամում, 300 մղոն թռիչքը 5 րոպեից պակաս է տեւում:


Փորձարկումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ Ուկրաինան կիրառել է սեփական «Կինժալ» հիպերձայնային հրթիռը:

ԱՄՆ-ն նախընտրում է քայլեր չձեռնարկել եւ հայտարարություններ չանել, որոնք կարող են անհարկի սրել լարվածությունը Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ։ Ուրբաթ ԱՄՆ-ն չեղարկել էր Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) փորձարկումը՝ Ռուսաստանի կողմից սխալ մեկնաբանություններից խուսափելու համար։ Օսթինը մարտի սկզբին արդեն հետաձգել էր փորձարկումը, որպեսզի խուսափի որեւէ գործողությունից, որը Ռուսաստանը կարող է սխալ մեկնաբանել նման դժվարին պահին:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն նաեւ որոշ զգուշավորություն է պահպանում Ուկրաինա ուղարկվող զենքի եւ տեխնիկայի հարցում։ Միայն 300 միլիոն դոլար արժողությամբ անվտանգության աջակցության վերջին փաթեթում պաշտպանության նախարարությունը թվարկել էր կոնկրետ համակարգերն եւ զենքերը:

ԱՄՆ պաշտոնյաները այս վերջին հիպերձայնային փորձարկման մասին երկու շաբաթ լռել են նույն պատճառներով՝ Կրեմլին կամ նախագահ Վլադիմիր Պուտինին չսադրելու համար, ասել է ԱՄՆ Պն ներկայացուցիչը: