Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն արդյունավետ է համարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումը՝ նշելով, որ որոշվել է հստակ գործընթաց սկսել խաղաղ բանակցությունների համար, փոխանցում է ТАСС-ը: «Մենք միասին որոշել ենք սկսել խաղաղ բանակցությունների կոնկրետ գործընթաց, պատրաստել հնարավոր խաղաղության համաձայնագիր և լուծել այդ համաձայնագրի համար անհրաժեշտ բոլոր տարրերը»,- ասել է Միշելը՝ լրագրողների հետ զրույցում:
Նա նաև հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: