Կրեմլը դրական է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի՝ խաղաղ պայմանագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու որոշումը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրական,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։- Հասկանալի է, որ այդ գործընթացը բավական երկարատեւ է, բայց նման փաստաթղթի ստորագրմանն ուղղված շարժն, ինքնին, դրական փաստ է եւ ողջունելի է», փոխանցել է ՏԱՍՍ-ը։