Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու կատակերգու Փիթ Դեւիսսոնը կես տարվա ընթացքում առաջին անգամ հանրությանն են ներկայացել։ Լուսանկարը կարող եք տեսնել այստեղ։

Նախօրեին Լոս Անջելեսում անց է կացվել Քարդաշյան ընտանիքի նոր նախագծի՝ Hulu-ի «The Kardashians» սերիալի պրեմիերան։ Քիմ ու Փիթը հանրության առաջ են հայտնվել՝ ձեռք-ձեռքի բռնած։


Քիմը կանխամտածված Փիթին չի հրավիրել մասնակցել նոր իրապատում-շոուին, սակայն նրան շնորհակալ է աջակցության համար։ «Ես երկար ժամանակ կասկածում էր՝ արդյոք հարկավոր է առհասարակ խոսել մեր հարաբերությունների մասին։ Բայց ես հասկացա, որ չի ստացվի երկար թաքցնել։ Այսօր նա ինձ հետ է՝ ինձ աջակցելու համար, քանի որ գիտի, թե որքան կարեւոր է դա։ Ես անսահման երջանիկ եմ, որ Փիթը կողքիս է»,- կարմիր գորգով անցնելիս հարցազրույցի ընթացքում ասել է Քարդաշյանը։