Երեւանում բնակարանների գները փետրվարին հունվարի համեմատ աճ են արձանագրել:

Վիճակագրական կոմիտեից ստացված տվյալների համաձայն, ամենից շատ աճել են Կենտրոն վարչական շրջանում գտնվողն բնակարանների գները: Մասնավորապես, Այս վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 690 550 դրամ, մինչդեռ հունվարին այն արժեր 683 000 դրամ, իսկ 2021-ի փետրվարին՝ 605 200 դրամ (տարբերությունը՝ 85 350 դրամ): Այսինքն մեկ տարում գները Կենտրոնում աճել են ավելի քան 14 տոկոսով:


Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 7100 դրամով՝ 358 000 դրամից հասնելով 490 100 դրամ, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 13 տոկոս (47 000 դրամ):

Քանաքեռ Զեյթուն թաղամասում փետրվարին բնակարանների գները բարձրացել են 2300 դրամով՝ 358 200 դրամից հասնելով 360 500 դրամի, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 12,6 տոկոս (55 100 դրամ):

Դավիթաշենում բնակարանի մեկ քմ-ի գինն աճել է 3000 դրամով՝ 353 500 դրամից դառնալով 356 500 դրամ, իսկ նախորդ տարվա փետրվարի ահմեմատ աճը կազմել է 12 տոկոս (42500 դրամ):

Բնակարանի գները Ավանում բարձրացել են 3400 դրամով, Մալաթիայում՝ 4100 դրամով, Էրեբունիում՝ 3300 դրամով, Շենգավիթում՝ 3400 դրամով:

Աջափնյակում, Նոր Նորքում գները անփոփոխ են մնացել, համապատասխանաբար 331 000 դրամ եւ 309 000 դրամ: