Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «ՀԵՈՒՍՏԱՓՈՒՉԻԿՆԵՐ՝ ԼԻ ԿԻՍԱԹԱՔՆՎԱԾ ԳՈՎԱԶԴՈՎ
Ի՞նչ կանեք այն մսակտորը, որի մեջ ոսկորն ավելի շատ է, միսն էլ` անհամ։ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվում են գեղարվեստական խոր բովանդակություն չունեցող հեռուսասերիալներ՝ «Բլբուլյանները», «Սիրո հասակը», «Հյուրերն անցյալից» , «Ամեն տարի գարնանը» , «Երդում» և այլն։ Ցուցադրումների արանքում ցուցադրվող գովազդը իբր քիչ է, այդ սերիալների մեջ հերոսները սցենարիստի հորինած անհամ տեքստերըն արտաբերելու ընթացքուըմ հեռուստադիտողի աչքն են խոթում իրենց չրթած արևածաղիկի, խավիարի, չիպսի, հյութերի ֆիրմաների անունները։ Շատ գռեհիկ է այդ թաքնված, իրականում՝ բացահայտ գովազդը։ Վերոհիշյալ հեռուստասերիալները դիտողները շատ են, մարդիկ այդ կերպ մսխում են իրենց կյանքի անվերադարձ թռչող ժամերը»։