Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել ԵԱՀԿ-ից բացառել Ռուսաստանին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, հաղորդում է «Лига Новини»-ն։
«Ռուսաստանի չարդարացված ագրեսիան եւ վայրագությունները փլուզեցին Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքերը։ Ռուսաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգությանը եւ համագործակցությանը։ Եթե ԵԱՀԿ-ն չունի երկրների անդամակցությունը կասեցնելու համապատասխան մեխանիզմներ, ապա անհրաժեշտ է ստեղծել ընթացակարգ եւ հեռացնել Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Կուլեբան։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը։