Եվրամիությունը պաշտոնական Երևանից պարզաբանումներ է պահանջում Հայաստանի` Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային Միություն մտնելու որոշման հետ կապված: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտույթն ղեկավարի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով Բրյուսելի լրատվամիջոցներին:
«Մենք սպասում ենք բացատրությունների հայկական կողմից և դրանից հետո մենք կկարողանանք գնահատել ինչպիսի հետևանքներ կունենա այն»,- այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը։