«Տեղի է ունեցել իմ և Ադրբեջանի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Քննարկել ենք այն, ինչ որ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է նաև Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով»,- այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ապրիլի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին ի պատասխան, թե արդյոք դա կարող է նշանակել, որ ՀՀ-ն հետ է կանգնում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում դիտարկելուց, Միրզոյանը պատասխանեց․ «Մեր պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ մնում են ամբողջությամբ ուժի մեջ, մենք տեսնում ենք ԼՂ հակամարտության կարգավարումը ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության ձևաչափում»։