Փաշինյան Նիկոլ, ասում ես՝ կարող էիր կանխել պատերազմը, բա կանխեիր, թե՞ արյան ծարավ էիր, մեր լույս տղաներն էին քեզ խանգարում, հիմա դու ով ես: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
Նա նաեւ հավելել է. «Քեզ ներում չկա, դու ինքդ ասեցիր, որ դու ես համար մեկ մեղավորն ու պատասխանատուն:
Հ.Գ.
Համար մեկ պատասխանատու, գոնե հասկանում ես, որ զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է»:
Հիշեցնենք, երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այսօր ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։