Հոգեբան Էլդար Օսիպովը բացատրել է քնի որակի և հոգեկան առողջության կապը.Քնի որակի խախտումն ազդում է ոչ միայն ֆիզիկական, այլև մարդու հոգեկան աշխարհի վրա։ Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին, հինգերորդ ալիքին տված հարցազրույցում ասել է հոգեբան Էլդար Օսիպովը։Հոգեբանության տեսանկյունից երկար քունը մի ախտանիշ է, որը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում մարդու հետ, նրա հոգեկան միջավայրը։ Որպես ախտանիշ՝ սա դիտարկվում է իրականությունից փախուստի համատեքստում»,- ասել է նա
Փորձագետը նշել է, որ որոշ հոգեբանական մոտեցումներ առավոտյան արթնանալու դժկամությունը բացատրում են որպես «խորհրդանշական մահ», որը մատնանշում է մարդու՝ իր կյանքի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը և այն կորցնելու վախը։ Չափազանց շատ քնելը օգնում է պայքարել անհանգստության դեմ, քանի որ քնի ժամանակ նա, այսպես ասած, ազատվում է իրականության պատասխանատվությունից։
Օսիպովի խոսքով՝ անկողնուց վեր կենալու դժկամությունը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ մարդ նոր օրվանից ոչ մի հաճելի իրադարձություն չի սպասում։
«Այդպիսի տագնապի արդյունքը սեփական կյանքից դժգոհությունն է։ Հայտնաբերվում են այնպիսի խորը դեպրեսիաներ, նևրոտիկ վիճակներ, երբ մարդը չի հասկանում, թե ինչն է սխալ, ինչն իրեն դուր չի գալիս կյանքում և ինչու է իրեն վատ է զգում»,- եզրափակել է նա:
Ի դեպ Մեծ Բրիտանիայի առաջատար փորձագետ Գրեգ Փոթերի համոզմամբ քնի պակասը խանգարում է ուղեղի աշխատանքին, ինչը հանգեցնում է ուշադրության, հիշողության հատկությունների թուլացման և վատ տրամադրության։ Նա ընդգծել է, որ չափահաս մարդուն անհրաժեշտ է քնել օրական յոթից ինը ժամ։