Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Նապոլին» ապրիլի 18-ին կընդունի «Ռոմային»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ «Նապոլիի» հաղթանակի գործակիցը 1․85 է։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․20 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 3․60։

«Նապոլի» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։


32 խաղից հետո «Նապոլին» 66 միավորով երրորդն է, «Ռոման» ունի 57 միավոր եւ 5-րդն է։

Թիմերը նախորդ անգամ հանդիպել են ընթացիկ առաջնության առաջին շրջանում։ Հոկտեմբերին Հռոմում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 0։0 հաշվով։