Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30-ամյակի առիթով շարունակում է քվեարկությամբ ձևավորել հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը։
Արդեն ավարտվել է Հայաստանի՝ վերջին 30 տարիների լավագույն դարպասապահի քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո:
Ապրիլի 18-ից սկսած՝ քվեարկությամբ որոշվելու է վերջին 30 տարիների լավագույն աջ պաշտպանը:
Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:
Քվեարկության վերջնաժամկետն է ապրիլի 21-ը՝ 18:00-ին։