Լիբիայի նավթի ազգային կորպորացիան ապրիլի 18-ին ֆորս մաժոր է հայտարարել Զուվեյտինա նավահանգստում՝ երկրի հարավի հիմնական արտահանման նավահանգիստներից մեկում։ Սա կարող է հանգեցնել պայմանագրային պարտավորությունները կատարելու անկարողության:.
«Նավթի ազգային կորպորացիան ստիպված է ֆորս մաժոր հայտարարել Զուվեյտինայի նավթային նավահանգստում, ինչպես նաեւ այս նավահանգստի հետ կապված բոլոր հանքավայրերում, արտադրական կայաններում եւ նավագնացության օբյեկտներում մինչեւ հետագա ծանուցումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: