«Մի խնդիր ունենք․ մարդիկ որոշակի թերահավատություն ունեն»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց
«Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Մտածում են, որ չի ստացվելու, չի հաջողելու, մտածում են, որ սա ուղղորդված շարժում է ինչ-որ ուժերի կողմից»,- նշեց Վանեցյանը՝ վստահեցնելով, որ նման բան չկա։
«Սա մեր նախաձեռնությունն է»,- հավելեց նա։