ԱՄՆ-ում գնաճի պատճառը ոչ թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, այլ երկրի լիբերալ տնտեսական մոդելի ճգնաժամը։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 20-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ այն, ինչ այժմ «տարածում են Սպիտակ տանը և ամերիկյան հեռուստատեսությամբ, բոլոր քարոզչության մայրն է»։
«ԱՄՆ-ում գնաճի պատճառը տնտեսության լիբերալ մոդելի ճգնաժամն է, որի միակ ռեսուրսը ներքին խնդիրների լուծման իմպերիալիստական, գիշատիչ ճանապարհն է»,- ասել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
ԱՄՆ-ում գնաճի հետ կապված իրավիճակը, ըստ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, սրվել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ իրականությունից կտրված գործողություններով։
«Ի վերջո, Թրամփի՝ «եկեք Ամերիկան նորից մեծ դարձնենք» կարգախոսը հենց դրան էր վերաբերում՝ վերադարձնել երկրի մեծությունը, որի տնտեսությունը հիմնված էր ազատ մրցակցության, աշխատանքի վրա…», – ասել է Զախարովան։