Լեհաստանի առաջնության 31-րդ տուրում «Պոգոնը» Շչեցինում ընդունեց «Ռակուվին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեցին դաշտի տերերը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո աչքի ընկավ լեհ կիսապաշտպան Կամիլ Գրոսիցկին։
Սակայն «Ռակուվը» կարողացավ ընդմիջումից հետո երկու գոլ խփել եւ հասնել կամային հաղթանակիը։
Բիչախչյանը փոխարինվեց 68-րդ րոպեին։
«Ռակուվը» 62 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Լեխը»։ «Պոգոնը» երրորդն է՝ 59 միավոր։
Լեհաստանի առաջնություն, 31-րդ տուր
«Պոգոն» - «Ռակուվ»՝ 1։2
Կամիլ Գրոսիցկի, 25 - Վլադիսլավ Գուտկովսկիս, 47, Իվի Լոպես, 78