ԼՀԿ ղեկավար, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարցազրույցս շատ ծանր են տարել դիզելի խոշոր և մանր մասնագետները

Այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունը շոկային էր բոլորիս համար: Պարտվել էինք և մեզ ջախջախված էինք զգում: Կարճ ժամանակ անց, վերագնահատելով եղելությունը, որոշեցինք կենտրոնանալ եղածը պահպանելու և ամրացնելու գործին, ոչ թե ինքներս մեզ հիմնավորելու, որ պետությունը ծնկել է:

Պատերազմի ավարտից ամիսներ անց անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միջազգային իրավունքի մասնագետներ բերել Հայաստան, որ հիմնավորեն, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից և հնչում է գլխավորապես իրենց մամուլում:

Իմ նկատմամբ հակաքարոզչությանը սովոր եմ, բայց ադրբեջանական պրոպագանդան հայաստանյան մամուլում հետևողականորեն շրջանառելու նկատմամբ հաշտ չեմ: Հաշտ չեմ նաև քաղաքական պրիմիտիվիզմ քարոզողների հետ, ովքեր իրավիճակային քաղաքական հայտարարությունները չեն տարբերում թշնամական ագիտացիայից:

Դիզելի թեմայից էլ այդքան մի նեղվեք, ձեր կալիբրն ավելին չէ, տարիներն էին պարզապես երկար»: