Սենթ Լուիսում անցկացվող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը դուրս եկան կիսաեզրափակիչ։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը պայքարից դուրս թողեց Ռեյ Ռոբսոնին։ 2 դասական պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 1։1։ Արագ խաղի երկու պարտիաներում Արոնյանը հաղթեց 1,5։0,5 հաշվով։


Սամուել Սեւյանի մրցակիցը Ուեսլի Սոն էր։ Ամերիկահայ շախմատիստն առավելության հասավ 2 դասական պարտիայում՝ 1,5։0,5։

Լենիեր Դոմինգեսը պարտության մատնեց Սեմ Շենքլանդին՝ 2,5։1,5։ Ֆաբիանո Կարուանան ուժեղ էր Ջեֆրի Սյոնից՝ 3։2։

Կիսաեզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Դոմինգեսը, Սեւյանինը՝ Կարուանան։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 300 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 50 հազար դոլար։