«Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի բացահայտման գործով նոր զարգացումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: «Հոկտեմբերի 27-ի քրգործն արդեն մոտ 2 տարի է վերաբացել ենք՝ հատկապես կազմակերպիչներին առնչվող մասով նախաքննությունը: Քանի գործը քննության ընթացքում է, գլխավոր դատախազը չի կարող և իրավունք չունի հիասթափվելու»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ մեծ սպասումներ ունի, որ կարողանալու են հասնել քննության առարկա հանդիսացող հանգամանքների օբյեկտիվ բացահայտմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: