Քուրդ գրող Յաշար Քեմալը Հայաստանի մշակույթի նախարարության կողմից արժանացել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:Քեմալը հուշամեդալին արժանացել է գրականության մեջ հաջողությունների և ներդրումների, ինչպես նաև իր աշխատանքների համար, որոնց շնորհիվ հաջողվել է պահպանել հայկական մշակույթային ժառանգությունը: Հենց Քեմալի ջանքերով է 1951 թվականին կանգնեցվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերացման թուրքական իշխանությունների ծրագիրը:
«Մենք այստեղ են հայտնելու մեր երախատգիտությունը Քեմալին հայկական ճարտարապետության կարևոր շինություն Աղթամարի եկեղեցու պահպանման հարցում նրա ներդրման համար»,- հայտնել է մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սեյրանուհի Գեղամյանը հուշամեդալի հանձնելու համար Քեմալի տուն այցելության ժամանակ: Այս մասին գրում է Hurrietdailynews-ը: 
«Այս հողերի վրա մարդիկ անցել են ցավի միջոցով: Սակայն մարդիկ ջանքեր են գործադրում ամբողջ կեղտից մաքրվելու համար: Այդպիսի ջանքերից մեկն է թշնամության դեմ պայքարը»,- պատասխանել է Քեմալը: