ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Հղում եմ ամենաջերմ և սրտանց շնորհավորանքները Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման եւ Ֆրանսիայի փառքի»,- գրել է Փաշինյանը։
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նախագահի ընտրությունների երկրորդ ու որոշիչ փուլի քվեարկության նախնական տվյալներով առաջ է անցել իր մրցակից, Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենից։
Մակրոնը, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների 57,6 տոկոսը, Լը Պենը՝ 42,4 տոկոսը։