Թուրքիայի պաշտպանության նախարար խոսել է Սեւ ծովում կայունության պահպանման անհրաժեշտության մասին։

Թուրքական Sondakika կայքի փոխանցմաբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլիսի Աքարը նշել է, թե Թուրքիան աշխատում է ամեն ինչ անել, որպեսզի ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների նավերը չմտնեն Սեւ ծով, քանի որ դա լարվածությունը կմեծացնի։


Նա շեշտել է, թե չպետք է ոգեւորվել կամ խուճապի մատնվել կամ սխալ տեղեկություններ հայտնել տարածաշրջանում լարված իրավիճակի վերաբերյալ, քանի որ այն կարող է սադրանքների հանգեցնել։

Թուրքիայի պաշտպանության նախարարը պնդել է, թե այս պահին Սեւ ծովում ՆԱՏՕ-ի նավեր չկան։