Հանրապետության տարածքում`
Ապրիլի 26-27-ի, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապրիլի 26-28-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Երևան քաղաքում՝
Ապրիլի 26-27-ը, 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ն սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Եղանակը Երևանում
Երևան քաղաքի ապրիլի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.00C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.40C