ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Ուկրաինայի հետ հակամարտության ավարտին։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ինչպես ցանկացած իրավիճակում, երբ օգտագործվում են զինված ուժեր, իհարկե, ամեն ինչ կավարտվի պայմանագրով, բայց այս պայմանագրի չափորոշիչները կորոշվեն ռազմական գործողությունների այն փուլով, որի ժամանակ այդ պայմանագիրն իրականություն կդառնա»,- ասել է արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դրականորեն է ընդունել Ստամբուլի բանակցությունների ժամանակ ստացված պայմանագրի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկները, սակայն հետո ԱՄՆ-ն ազդել է Կիևի վրա, որպեսզի նա փոխի իր դիրքորոշումը։